Լևոն Բարսեղյանը ժամանակավորապես դադարեցնում է խմբագրի եւ ծրագրի ղեկավարի լիազորությունները:
Այս ատնչությամբ նրա տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես Գյումրիի ավագանու անդամության թեկնածու եմ, եւ միաժամանակ «Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի խմբագիրն եմ, ակումբի խորհրդի նախագահը, ինչպես նաեւ միաժամանակ ԱՄՆՄԶԳ աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման զարգացումը խթանելու կոչված «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի (ԺԱԱ) բաղադրիչի ղեկավարն եմ, չկամենալով որեւէ կերպ իմ աշխատանքով քարոզչական առավել դիրք ունենալ մրցակիցների նկատմամբ, 2016թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը ներառյալ, ժամանակավոր դադարեցնում եմ լիազորություներս վերոհիշյալ պաշտոններում եւ աշխատանքներում:
Խմբագրի պարտականությունները այդ ընթացքում հանձնարարված է կատարել խմբագիր Անի Մկրտչյանին, իսկ ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավարի պարտականությունները` ծրագրի համակարգող Նադեժդա Հակոբյանին»: