«Սերժ Սարգսյանը պատրաստվում է վերադառնալ վարչապետի պաշտոնին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կա՛մ Հովիկ Աբրահամայնաը պետք է դառնա մահապարտ, կա՛մ Սերժ Սարգսյանը պետք է հայտնվի ճաղերի հետևում, քանի որ  Տիգրան Սարգսյանը չհայտնվեց ճաղերի հետևում, բնականաբար Հովիկ Աբրահամյանը պետք է հայտնվեր քավության նոխազի իր կարգավիճակում: Հովիկ Աբրահամյանի տակը ռումբ էր դրած, որը պետք է մի օր պայթեր»: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ակնհայտորեն Հովիկ Աբրահամյանին թվում էր , որ ինքը կարող էր մնալ վարչապետի պաշտոնում, սակայն Սերժ Սարգսյանը պատրաստ է յուրաքանչյուրին զոհաբերել իր պլանների համար:

«Պլաններն են՝ 2017թ. նախագահականից հետո վերադառնալ վարչապետի պաշտոնին, իսկ Հովիկ Աբրահամյանը կարող է այդ պլաններին խանգարել»,-եզրափակեց Արամ Հարութունյանը:




Լրահոս