
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաքում սեպտեմբերի 28-ին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
ԱՊՀ գործադիր կոմիտեի քարտուղարը չի հայտնել, թե որը կլինի հանդիպման օրակարգի թեման:
Դրանից հետո, Լեբեդևի խոսքով, Բաքվում հոկտեմբերի 12-ին կհավաքվեն համագործակցության երկրների միգրացիոն գերատեսչությունների ղեկավարները: Որից հետո հոկտեմբերի 17-ին Երևանում պլանավորվում է անցկացնել ԱՊՀ անդամ պետությունների սահմանային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: