Ամեն մի փոփոխություն Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ժամանակ շահել. Արա Պապյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պապյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, նշեց, որ այստեղ մի շարք պատճառներ կարող ենք տեսնել:

«Առաջինը հասարակության մեջ որոշակի փոփոխությունների պահանջ էր հասունացել եւ նման քայլով ստեղծվում է փոփոխության պատրանք, որը որոշ չափով լարվածությունը թուլացնում է: Երկրորդը` ակնհայտ է, որ տնտեսական վիճակի վատթարացում կա, որի մեջ չի կարելի միայն նախկին վարչապետ Աբրահամյանին մեղադրել: Այնուհանդերձ  նա մի տեսակ քավության նոխազ է դառնում, երբ այդ քայլով Սերժ Սարգսյանն իրենից օտարում է գոնե այդ տնտեսական ձախողումների պատասխանատվությունը, քաղաքականը այսպես թե այնպես, ինքն է պատասխանատու» ,-ասաց քաղաքագետը:

Պապյանի խոսքով` երրորդ պատճառն էլ այն է, որ ամեն մի փոփոխություն հասարակության մեջ որոշակի սպասելիքներ է խթանում, որը հնարավորություն  է տալիս Սերժ Սարգսյանին ժամանակ շահել:

Արփինե Թովմասյան




Լրահոս