
Սեպտեմբերի 7-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։
Դեպքից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը զինծառայողին հետմահու պարգևատրելու մասին հրամանագիր ստորագրեց:
Թե ինչու է մարտական հերթապահության կանոնները խախտելու արդյունքում զոհված զինծառայողը պարգևատրվել նախագահի կողմից, ArmLur.am-ը փորձեց պարզել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ զինվորը կատարել է իր առաջադրանքը, որի արդյունքում զոհվել է: «Հենց այնպես իրենց ոչ մեկ չի պարգևատրում»: