Երևանի քննչական վարչության պետն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Հատուկ գործակալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Հատուկ գործակալներ Քեմերոն Թեյլորին և Մեթիաս Վոլզին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով համագործակցությանն առնչվող հարցեր, կողմերը փոխանակվել են անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Կողմերն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանը՝ կարևորելով տեղեկատվության փոխանակման օպերատիվությունը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Հյուրերը ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության անունից պատրաստակամություն են հայտնել համագործակցության շրջանակներում ապահովել ԱՄՆ-ում անհրաժեշտ գործողությունների պատշաճ և օպերատիվ կատարումը:




Լրահոս