Ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարաշրջանում դժվար է պատկերացնել կյանքն առանց գաջետների: Յուրաքանչյուրի տանը կա համակարգիչ, պլանշետ կամ սմարթֆոն: Գաջետների մեծ մասը միացված է ինտերնետին Wi-Fi-միացման օգնությամբ:
Ցավոք, ինտերնետ-կապը ոչ միշտ է հուսալի կերպով աշխատում: Միայն պատկերացրեք, թե ձեր ցանցին քանի անծանոթ մարդ կարող է միանալ:
Ինչպե՞ս իմանալ, թե ով է միացել ձեր Wi-Fi-ին.
1. Իմացեք ձեր Wi-Fi-ռոուտերի IP-հասցեն
Այն կարող եք գտնել ռոուտերի ներքևի հատվածում պիտակի վրա, հրահանգների կամ արկղի վրա:
2. Եթե IP-հասցեն բացակայում է, ապա դիտարկիչի հասցեի տողում հավաքեք 192.168.0.1 կամ 192.168.1.1
Կտեսնեք դաշտ լոգինի և գաղտնաբառի մուտքագրման համար:
3. Մուտքագրեք լոգինն ու գաղտաբառը, սեղմեք OK
Նման պատուհանը ցույց է տալիս, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվել է:
4. Wi-Fi-ից օգտվողներին տեսնելու համար մենյուում ընտրեք «Անլար ռեժիմ», ապա «Անլար ռեժիմի ստատիստիկա»
5. Լուսանկարում երևում է, որ Wi-Fi-ն 4 սարք է միացված: MAC-հասցեի օգնությամբ կարող եք իմանալ, թե ինչ սարքեր են միացված Wi-Fi ռոուտերին:
6. Վերբեռնեք ռոուտերը «Համակարգի գործիքներ» բաժնի «Վերբեռում» գործիքի օգնությամբ: