Լավ է ուշ, քան երբեք. Թևան Պողոսյանը` վարչապետ հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե փոփոխությունը միայն մնալու է անձի մակարդակով, ապա համարում եմ անիմաստ, որովհետև մեզ պետք են համակարգային փոփոխություններ: Ընդհանրապես իշխանափոխություններ պետք է տեղի ունենան, նոր համակարգային մոտեցումներով պետք է զարգանա երկիրը: Ամեն դեպքում, լավ է ուշ, քան երբեք»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս մեկ քայլով շատ դժվար է գնահատել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

«Ինձ միայն հետաքրքրում  են համակարգային փոփոխությունները, այլ ոչ թե անձափոխությունը: Մենք պետք է գնանք այնպիսի փոփոխությունների, որ հասարակ մարդու կյանքի մեջ այդ փոփոխությունները երևան, իսկ եթե դրան չեն միտված լինելու, ապա դժվարանում եմ գնահատական տալ»,- եզրափակեց Թևան Պողոսյանը:




Լրահոս