ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման տարիներին փորձել է անել հնարավորը` լավ արդյունքներ ունենալու համար: Հարցին` Կարեն Կարապետյանը նոր Սահմանադրությամբ կարո՞ղ է վարչապետ նշանակվել, պատասխանեց, որ այսօր շատ է հանդիպել այդ մեկնաբանություններին` կապված Կարապետյանի` երկար տարիներ Հայաստանում չլինելու հետ, և հավելեց, որ կան անցումային դրույթներ, որոնք սահմանում են, թե երբ և ինչպես են օրենքները մտնում ուժի մեջ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: