Տաքսիստներն այսօր կհանդիպեն փոխնախարարի հետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր տրանսպորտի եւ կապի նախարարությունում՝ փոխնախարար Արթուր Առաքելյանի մոտ, կրկին հավաքվելու են տաքսիստները՝ քննարկելու այս ոլորտում ստեղծված իրավիճակը։ Սա երկրորդ հավաքն է՝ նախորդը հետաձգվել է, որպեսզի հրավիրեն նաեւ «Յանդեքս» եւ «Ջիջի» ծառայություններին, որոնց դաշտ մտնելուց էլ բողոքում են տեղական տաքսիստները։ Քննարկմանը ներկա է գտնվելու նաեւ լիցենզավորման ծառայության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ այս 2 կազմակերպությունները գների իջեցման քաղաքականություն են տանում, ինչի դեմ բողոքում են տեղականները։ Մենք տեղեկացանք, որ այսօրվա քննարկմանը լրատվամիջոցներ չեն հրավիրվել, այն անգամ կարող է չկայանալ, քանի որ տրանսպորտի նախարարությանն իբրեւ թե չի հաջողվել գտնել «Յանդեքսի» եւ «Ջիջիի» ղեկավարներին, որ հրավիրի քննարկմանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս