«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը` Արարատ Խանդոյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Արարտ Խնդոյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել, որով պարզաբանում է հացադուլի պատճառները. «Սույնով հայտարարում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում։ Այդ պատճառով ես սեպտեմբերի 6-ից գտնվում եմ հացադուլի մեջ, քանի որ քրեաօլիգարխ համակարգը հաշվի չի առնում, որ ես հանդիսանում եմ արցախյան ազատամարտի մասնակից, որի ընթացքում 12 անգամ ստացել եմ բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացվել է ձախ երիկամս, փայծաղս, հաստ աղիքիս որոշակի հատված և լյարդիս ձախ բիլթը։ Ռեժիմը սպառել է իրեն, քանի որ ինձ ապօրինի պահում են կալանքի մեջ: Այդ իսկ պատաճռով սկսել եմ հացադուլ»:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացու փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որի դեպքում կիրառվում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով: