
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել` վիրահատության:
Պավել Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանի փոխանցմամբ` նրան ոսկորային վիրահատության են ենթարկելու:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը վիրավորվել էր ՊՊԾ գնդի տարածքում գտնվելու ժամանակ: Նա կվիրահատվի արդեն երկրորդ անգամ: