
Հյուսիսատլանտյան դաշինքն ուժգնացրել է իր ներկայությունը Թուրքիայում: Այս մասին Թուրքիա այցի ընթացքում թուրքական NTV հեռուստաալիքի եթերում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա կարծիքով՝ հեղաշրջման փորձը չի անդրադարձել ՆԱՏՕ-ի անդամակցության վրա:
«Ես այդպես չեմ կարծում: Հեղաշրջումը չի անդրադարձել անդամակցության վրա: Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևոր դաշնակից է, հատկապես Մերձավոր Արևելքում: Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի տարբեր օպերացիաներին: Նրա բանակը դժվարությունների հետ է բախվել, սակայն Թուրքիան շարունակում է իրականացնել ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտավորությունները»,-հայտարարել է Ստոլտենբերգը: