ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում էր: Նա հանդիպել էր խորհրդարանական խմբակցությունների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հավելենք, որ դեռևս օգոստոսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը, անդրադառնալով այս թեմային, հայտնել էր, թե ովքեր են գլխավոր դատախազի հավանական թեկնածուները:
Ով է Արթուր Դավթյանը.
Արթուր Սարգսի Դավթյան Արդարադատության II դասի խորհրդական է: Ծնվել է 1978թ-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:
Մասնագիտական գործունեություն 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ 2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ 2012-2013թթ. – Երևան քաղաքի շենգավիթ վարչական շրջանի դատախազ 2008-2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:
2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:
2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ:
2000-2006թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում»:
Կրթությունը՝
2005թ. – Իրավաբանական գիտությունների թեկնածու:
2001-2004թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա 1999-2001թթ.- ԵՊՀ, մագիստրատուրա 1995-1999թթ. – ԵՊՀ, բակալավրիատ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր
Ունեցվածքը՝
Ըստ տվյալների Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է երեք հողամաս, երկու անհատական բնակելի տուն, ինչպես նաև մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 18,000,000.00 ՀՀ դրամի կարողություն:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են՝ 16,824,032.00 դրամ: