Կոշիկների վրա չի կարելի տնտեսել: Բնականաբար, մեծ գումար ծախսելով, ցանկանում ես, որպեսզի այն երկար ծառայի:
Ավելի լավ է՝ մեկ զույգ լավ կոշիկ գնել, որը կծառայի մի քանի տարի, քան փոխել այն ամեն սեզոնին:
1. Վերադարձրեք կոշիկի տակացուի սպիտակությունը
Ատամի մածուկը կօգնի այս հարցում: Վերցրեք հին ատամի խոզանակն ու ատամի մածուկով մաքրեք կոշիկի տակացուն: Թողեք 15 րոպե, ապա մաքրեք թաց շորով:
2. Ինչպես մաքրել կաշվե կոշիկը
Կաշվե կոշիկները մաքրելու համար հարմար է բժշկական սպիրտը: Այն վաճառվում է դեղատներում: Եթե կոշիկի վրա հետք է առաջացել, ապա մաքրեք այն սպիրտով, թողեք կես ժամ:
3. Կոշիկի թարմությունը վերադարձնելու համար
Քնելուց առաջ կոշիկի մեջ մի փոքր սոդա լցրեք և թողեք ողջ գիշեր, իսկ առավոտյան մաքրեք այն: Սննդի սոդան իր մեջ է կլանում տհաճ հոտերը:
4. Խարտոց ոչ միայն մատնահարդարման համար
Զամշե կոշիկների վրա մնացած հետքերը հեռացնելու համար կօգնի մատնահարդարման սովորական խարտոցը: Շատ ուժեղ խորհուրդ չի տրվում մաքրել:
5. Քացախի լուծույթ
Քացախի լուծույթը ոչ միայն կօգնի վերացնել տհաճ հոտերը, այլև կչեզոքացնի ճանապարհի աղը: 1/3 բաժակ քացախը լցրեք 1 լիտր ջրի մեջ և մի կտրո թրջեք այդ լուծույթի մեջ: Կոշիկները փաթաթեք այդ կտորով և թողեք մի քանի ժամ, ապա մաքրեք թաց շորով և չորացրեք:
6. Վերադարձրեք լաքապատ կոշիկների փայլը
Այս հարցում կօգնի վազելինը: Դա էժան և արդյունավետ միջոց է:
7. Վարսակի ալյուրը՝ զամշե կոշիկների հետքերի դեմ
Աղի հետքերը, որոնք առաջանում են զամշե կոշիկների վրա, հեշտ հեռացվում են վարսակի ալյուրի օգնությամբ: Մի քիչ ալյուր քսեք և թողեք կես ժամ, ապա մաքրեք չոր կտորով:
8. Կոշիկները լայնացրեք ֆենի օգնությամբ
Կոշիկները հարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ կլինեն կիսագուլպաներ և ֆեն: Հագեք կիսագուլպաներն ու կոշիկները, ապա տաքացրեք կոշիկները ֆենի օգնությամբ:
9. Նեղ կոշիկները լայնացրեք սառցարանում
Եվ մեկ միջոց այն լայնացնելու համար: Այս անգամ կօգնի սառը օդը: Անհրաժեշտ կլինի 2 փաթեթ, որոնք պետք է լցնել ջրով և դնել կոշիկների մեջ: Այդ վիճակով կոշիկները դրեք սառցարանում՝ պահելով 20 րոպե:
10. Հղկաթուղթ սահելու դեմ
Որպեսզի սահելու խնդիր չառաջանա, տակացուները մաքրեք հղկաթղթով:
11. Կանխել վերքերի առաջացումը
Պրոմբելային հատվածների վրա դեզոդորանտ քսեք:
12. Միացրեք մատները բարձրակրունկ հանգելիս
Տարօրինակ է հնչում, սակայն հաճախ բարձրակրունկները կարող են դեֆորմացնել ոտքերի մատները: Դրանից խուսափելու համար ամրացրեք մատները սովորական պլաստիրի օգնությամբ:
13. Ջրակայուն կոշիկ
Դրա համար կոշիկների վրա մեղրամոմ քսեք:
14. Հանգստացրեք կոշտուկները
Կօգնի թեյը: