«Նոր Հայաստան»-ի աջակից Վահրամ Պետրոսյանի ավտոմեքենան առավոտյան ինչ-որ անձինք վնասել են, ծակել են անվադողերն ու կարմիր նյութ կլցրել մեքենայի վրա. «Ես այդ մեքենայով երթերի ժամանակ միշտ առաջին շարքում գնում էի և գտնում եմ, որ նման կերպով ցանկանում են ճնշել ինձ: Ես այսօր արդեն մեքենաս տարել եմ վերանորոգման և եթե հաջողվի, այսօր կրկին մեքենայով կմասնակցեմ այսօրվա հանրահավքին: Նման մանր քայլերով մեզ չեն վախեցնի»:
ArmLur.am-ի հարցին` պատրաստվո՞ւմ է արդյոք դիմել ոստիկանություն, Պետրոսյանը պատասխանեց. «Ոստիկանություն դիմելու իմաստ չեմ տեսնում, քանի որ անիմաստ քաշքշուկի մեջ ենք հայտնվում, և ոչինչ էլ չեն բացահայտում: Սա առաջին դեպքը չէ, որ մեր մեքենաները վնասում են»:
Լուսանկարները՝ Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից