Գարեջրի արտադրության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա հետ համեմատած, գարեջրի արտադրության ծավալները նվազել են 15.4 տոկոսով: Ի դեպ, անցած տարի եւս գարեջրի արտադրությունը 13 տոկոսով նվազել էր:

Ըստ մասնագետների՝ գարեջրի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է ինչպես ներքին շուկայում սպառման ծավալների անկմամբ, այնպես էլ ռուսական ռուբլու փոխարժեքի վայրիվերումներով պայմանավորված դեպի ՌԴ արտահանումների ծավալների փոքրությամբ:

Բանն այն է, որ ՌԴ-ում ապրանքները գնում են միմիայն ռուբլով, ինչի արդյունքում գործարքները շատ ռիսկային են դառնում, եւ հայ արտադրողները չեն համարձակվում մեծ խմբաքանակներով ապրանքներ արտահանել: Փոխարենը ՌԴ-ից դեպի Հայաստան գարեջրի ներմուծումը վերջին ամիսներին զգալիորեն ավելացել է:




Լրահոս