Սեպտեմբերի 6-ին Գյումրիում Վարպետաց փոփոցի մասնավոր բնակարում գազի արտահոսքի պատճառով տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով այրվել էր տան 15 քմ. մակերեսով տարածքը, հարվածային ալիքով վնասվել էին տան պատուհանները և կահույքը: Իսկ ընտանիքի 3 անդամներին միջին ծանրության այրվածքներով տեղափոխել էին Գյումրու Բժշկական կենտրոն:
Նշենք, որ առաջացած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 1962 թվականին ծնված Ս. Մ.-ի, 1966 թվականին ծնված Ռ.Կ.-ի և 1993 թվականին ծնված Ա.Հ.-ի մոտ ախտորոշվել է պարանոցի, զույգ նախաբազուկների և դաստակի առաջինից երկրորդ աստիճանի այրվածքներ: Տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Ռ.Կ.-ն և Ա.Հ.-ն ամբուլատոր պայմաններում բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ պայթյունը առաջացել է թմրանյութ օգտագործելու հետևանքով, անզգուշություն են թույլ տվել:
ArmLur.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Քննչական կոմիտեից, սակայն մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ դեռ տարվում են քննություններ` պայթյունի հանգամանքները պարզելու համար:
Լիդա Եղիազարյան