
Երեկ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտնեց իր հրաժարականի մասին: Ըստ այդմ նաև հրաժարական տվեց կառավարությունը: Եվ այսուհետ մինչ նոր կառավարության ձևավորումը բոլոր նախարարները համարվում են պաշտոնակատարներ: Այս ամենից հետո սկսվեց շրջանառվել գնացող նախարարների անունները: Մասնավորապես, ակտիվ խոսվում է այն մասին, որ Սեյրան Օհանյանը հեռանալու է նախարարի պաշտոնից:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Սեյրան Օհանյանը պաշտոնից ազատվելուց հետո կղեկավարի Վիկտոր Դալաքյանի կողմից հիմնադրվող «Շրջադարձ» կուսակցությունը: