
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու: Ըստ լուրերի՝ ներման արժանացածների մեջ կլինեն նաեւ ցմահ դատապարտվածներ: Մեր տեղեկություններով՝ այս օրերին նախագահականում քննարկվում է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանին ներում շնորհելու հարցը:
Վերջինս այդ պատժին էր արժանացել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար: Տեր-Սահակյանն արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է: Լուրեր կան, որ նրանից բացի՝ քննարկվում է նաեւ «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանին ներում շնորհելու հարցը: Վերը նշված երկու դատապարտյալներից բացի՝ ներում կշնորհվի նաեւ սպանության համար դատապարտված նախկին ժամկետային զինծառայողներին, որոնք 18 տարեկանից անազատության մեջ են եւ տասն ու ավել տարի պատիժ են կրել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: