Մուշեղ Պետոյանի զարմիկը ճնշումներ է գործադրում տարածքային հանձնաժողովի անդամների, առևտրականների վրա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արթիկում նախընտրական կրքեր են եռում: Քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանի զարմիկը` Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալ Նահապետ Նահապետյանը, փորձում է ճնշումներ գործադրել տարածքային հանձնաժողովի անդամների, Արթիկի առեւտրականների վրա` նրանց «հուշելով», թե ում պետք է իրենց ձայնը տան ընտրությունների ժամանակ:

Որոշ տնտեսվարողներ արդեն իսկ տուգանվել են, օրինակ, «Ույուտ» ՍՊԸ տնօրեն Արտակ Հարությունյանը՝ 40 մլն. դրամի չափով: Ուշագրավ է, որ Նահապետյանը 2 անգամ հեռացվել է համակարգից, ապա վերականգնվել։ Արթիկում հոկտեմբերի 2-ի ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, որն Արթիկի նախկին քաղաքապետի եղբայրն է, եւ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, որին սատարում է ՀՀԿ-ն։ Նրանք միմյանց դեմ պայքարում են դեռեւս նախկին ՏԻՄ եւ ԱԺ ընտրություններից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս