
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը երեկ մի քանի անգամ ելումուտ է արել կառավարության շենք, հավաքել իրերը, փաստաթղթերը, հավանաբար, հրաժեշտ է տվել աշխատակազմին։ Բնականաբար, առաջին հերթին հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք են հարվածի տակ՝ օգնականներ, խորհրդականներ, մամուլի խոսնակ, որը, ի դեպ, անմիջապես դիմում է գրել։ Ենթադրվում է, որ նոր վարչապետն իր աշխատակազմն է ձեւավորելու։
Սակայն երեկվա դրությամբ նախկին օգնականներն ու խորհրդականներն ազատման դիմումներ դեռ չէին գրել, համենայնդեպս, կառավարության կայքում նրանց տվյալներն առկա էին։ Ամենատխուրը, անշուշտ, գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանի պարագան է, որը վերջերս է հայտնվել կառավարությունում եւ մեր լրագրողի հետ հարցազրույցում նեղվել էր, երբ Թեղուտից հարց էինք տվել՝ ասելով, որ դա իր անցյալն է, չի ուզում վերադառնալ այնտեղ, ինքն առաջ է նայում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: