Ի՞նչ պայմաններ է առաջ քաշել Կարեն Կարապետյանը. նրան ասվել է՝ որ նախարարներն են անձեռնմխելի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարեց, որ ներկայացնելու է երկրի զարգացման ծրագիր՝ բաղկացած 2 փուլից: Առաջինը հնարավոր արագ փոփոխություններին կվերաբերի, որոնք «կարող են ինչ-որ առումով վստահություն եւ հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ», երկրորդը «հեռանկարային զարգացման տեսլականը» կլինի: Մենք տեղեկացանք նաեւ, որ համաձայնելուց առաջ նա որոշ պայմաններ է առաջ քաշել:

Նախ՝ գործողությունների որոշակի ազատություն` քաղաքականության, ծրագրերի եւ կադրերի առումով: Նրան ասվել է, որ ՀՅԴ-ի 3 պորտֆելներին չի կարող ձեռք տալ, դրանք անձեռնմխելի են կոալիցիոն հուշագրով: Չնայած, եթե Կարապետյանին մնար, կաշխատեր միայն Լեւոն Մկրտչյանի հետ։ Ուժայինների հարցում եւս նախագահի որոշելիքն է: Մյուսների հարցում կարող է ազատ լինել։ Առայժմ հստակ է միայն Էդվարդ Նալբանդյանի եւ Վիգեն Սարգսյանի պարագան։ Հնարավոր է՝ փոփոխությունները եւս կատարվեն փուլերով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս