Ինչպես տեղեկացրել էինք «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը` Արարատ Խանդոյանը օրերս հացադուլ էր հայտարարել:
ArmLur.am-ի հետ զրույցում Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ իրեն հաջողվել է համոզել իր պաշտպանյալին հացադուլը դադարեցնել. «Արարատ Խանդոյանն առողջական խնդիրներ ունի, եթե այդքանին զուգահեռ նաև հացադուլը շարունակեր վիճակը կարող էր կտրուկ վատանալ: Պաշտպաններով համոզել ենք նրան, որ դադարեցնի հացադուլը, դա դեռևս հարցի լուծում չէ»:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացու փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որի դեպքում կիրառվում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով: