Ինչ վիճակում է գտնվում Պավել Մանուկյանը. մեկնաբանում է բժիշկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի՝ երեկ կատարված վիրահատությունը, բարեհաջող է անցել:

ArmLur.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ Պավել Մանուկյանի վիճակը լավ է. «Բժշկության մեջ ոչինչ չի բացառվում, բայց ներկա դրությամբ, կարող եմ ասել, որ Պավել Մանուկյանի վիճակը լավ է»:

Իսկ այն հարցին, թե արդյոք նոր վիրահատության կարիք կա, թե ոչ, Միքայել Մանուկյանը պատասխանեց. «Հստակ կարող եմ ասել, որ նոր վիրահատության կարիք չկա»:




Լրահոս