Ռուսաստանն ու Իրանը սկսել են «Բուշեր-2» ԱԷԿ-ի շինարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում կայացել է «Բուշեր-2» ԱԷԿ-ի երկրորդ փուլի հիմքում առաջին քարը դնելու տոնական արարողությունը, որը կկառուցվի Ռուսաստանի մասնակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջին փուլի կառուցումը ցույց տվեց, որ Ռուաստանը մշտապես կատարում է իր պարտավորություններն արտասահմանցի գործընկերների առջև՝ անկախ աշխարհում քաղաքական կլիմայի փոփոխությունների: Ծրագրի երկրորդ փուլը «Ռոսատոմ»-ի պրակտիկ ներդրումն է ռուս-իրանական համագործակցության ընդլայնման մեջ, և, միևնույն ժամանակ, լուրջ քայլ է միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում Ռուսաստանի դիրքի ամրապնդման համար»,-ասել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանն ու Իրանը դրական են գնահատում «Բուշեր-2» ատոմային էլեկտրակայանի կառուցումը:




Լրահոս