ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ արտերկրում կրթություն ստացող անձիք Հայաստան վերադառնալով դառնում են գործակալներ՝ «ագենտներ»:
Արտերկրում կրթություն ստացող բազմաթիվ անձանց շարքում է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, ով ուսանում է ԱՄՆ-ում Ֆլետչերի անվան դիվանագիտության դպրոցում: ArmLur.am-ը Սամվել Նիկոյանից փորձեց ճշտել, թե ինչպես է վերաբերվում Համլետ Հարությունյանի հայտարարությանը:
Մեր հարցը բավականին բորբոքեց Նիկոյանին, և նա բարկացած պատասխանեց. «Դուք հիմա տգիտություն եք անում, որովհետև պարտավոր էիք հասկանալ, որ կրթությունն ամեն ինչ է: Եթե Դուք անկիրթ եք, կարող եք կռվել-բողոքարկել կրթության դեմ»:
Հ.Գ. Հարցը հղելիս հստակ նշել էինք, որ հայտարարությունը մեզ չի պատկանում, այլ Համլետ Հարությունյանին, բայց Սամվել Նիկոյանը մեզ վիրավորեց: