Ընդդիմադիր քաղաքական ուժերը առավելապես պայքարում են ոչ թե իշխանությունների, այլ միմյանց դեմ. տխուր իրողություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքական դաշտի՝ անցած 25 տարիների պատմությունը փաստում է մի տխուր իրողություն. մեզանում ընդդիմադիր քաղաքական ուժերը առավելապես պայքարում են ոչ թե իշխանությունների, այլ միմյանց դեմ: Քաղաքական բոլոր կարեւոր շրջափուլերում էլ՝ սկսած դեռ 1995թ-ից, Հայաստանում իշխանություններին հաջողվել է ապահովել իրենց վերարտադրությունը գլխավորապես ընդդիմության պառակտվածության եւ միմյանց նկատմամբ խանդի ու քաղաքական նախանձի գերիշխանության արդյունքում:

Եւ, որքան էլ ցավալի է, ընտրությունից ընտրություն իշխանություններին հաջողվում է գրեթե նույնությամբ կիրառել նույն տեխնոլոգիան: Ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին ասում՝ իշխանությունն «իր հաճախորդներին լավ է ճանաչում» եւ ըստ անհրաեշտության՝ այսօր էլ նրանց միջոցով խորացնում է պառակտումը ընդդիմադիր դաշտում:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հովակիմյան




Լրահոս