Նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը երկարաշունչ ելույթ ունեցավ` անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին եւ մոտալուտ փոփոխություններին: Սերժ Սարգսյանի ելույթի մասին «Ժողովուրդը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ:
-Պարո՛ն Աղաբաբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ս. Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում:
-Ես չեմ լսել, ես այնտեղ չեմ եղել:
-Սերժ Սարգսյանը նշեց, որ չպետք է սահմանափակվել ՀՀԿ-ի ներուժով ու պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ աշխատանքները: Մի՞թե երկրի ներսում չունեինք այդ ուժը, որ գտանք այլ տեղ:
-Ուրեմն մի բան հիշեք, որ ելույթները, ամեն ինչը բերում են նրան, որ իրավիճակը փոխեն: Երկիրը այսօր լավ վիճակում չէ, բայց այդ փոփոխությունները ընդամենը օգուտ կբերեն հայ ժողովուրդին, եւ ինչ կապ ունի, թե որտեղից են ում բերում: Եթե խելացի մարդ է գալիս եւ երկիրը ղեկավարելու ծրագիր ունի, երկիրը այս վիճակից դուրս բերելու, դա կապ չունի, թե որտեղից է գալիս:
-Մենք մեր երկրի ներսում չէի՞նք կարող այդպիսի մարդ գտնել:
-Մեր երկրի ներսում եթե լիներ մեկը, որը ծրագիր կներակայացներ ու կուզենար վարչապետ լինել, թող ներկայացներ ու դառնար, ժողովրդի հավանությունն ունենար: Երկրի ներսում ես դեռ չեմ տեսնում այդ ուժը: Այսքան միտինգների արդյունքում, այսքան ժողովրդի ոտքի կանգնելու արդյունքում չեղավ մեկը, որ կարողանար առաջ տանել: Երկրում ի՞նչ կա, երկրում մարդ չկա:
Վահագն Հակոբյան