
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել է 12 զոհի մասին:
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որոնցից մեկը գտնվել է ականապատ մեքենայում: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Nakheel Mall առևտրի կենտրոնի մոտ, որը գտնվում է Իրաքի նավթի նախարարության շենքից ոչ հեռու:
Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: