«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ զրուցեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ, առհասարակ, կալանավայրերում առկա խնդիրների մասին:
-Պարո՛ն Քրմոյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես բուժսպասարկումը վատ վիճակում է, հիգենիկ վիճակը՝ ծանր, եւ ըստ հարազատների ու փաստաբանների՝ կալանավորներին եւ դատապարտյալներին խոշտանգում են:
Դուք` որպես արդարադատության նախարարի տեղակալ, գնացե՞լ եք անձամբ հիվանդանոց՝ հասկանալու, թե ինչ է կատարվում:
-Եթե խոսքը վերաբերում է ՔԿՀ-ի պայմաններին, ասեմ, որ ես եւ արդարադատության նախարարը համապատասխան խմբով այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց եւ ոչ միայն վերջերս, իհարկե, վերջերս էլ ենք այցելել, բայց բազմաթիվ անգամ այցելել ենք: Եթե խոսքը անմարդկային պայմանների մասին է, ապա այդպիսի որեւէ դրսեւեորում այնտեղ չկա:
-Դատապարտյալների հարազատներ ու փաստաբաններ են այդ մասին բարձրաձայնում:
-Ընդունում եմ, կարող է՝ հայտարարություններ արվեն նաեւ պաշտպանների կողմից, բայց Ձեզ հավաստիացնում եմ, եւ դա միայն իմ խոսքերը չեն, այլ նաեւ համապատասխան տեղեկատվություն, ե՛ւ արդարադատության նախարարը, ե՛ւ ՔԿ ծառայությունն է ներկայացրել, որ այնտեղ անմարդկային պայմանների մասին խոսք չկա: Ուզում եմ հիշեցնել, որ մենք խոսում ենք բժշկական կազմակերպության մասին, թեպետ դա դատապարտյալների հիվանդանոց է եւ նախատեսված է դատապարտյալների համար, բայց ուզում եմ հիշեցնեմ, որ դա մասնագիտացված բժշկական կազմակերպություն է, որը մասնագիտացված է դատապարտվածների եւ կալանավորված անձանց հիվանդանոցային բուժշօգնության հարցերով…
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան