«Օլդ Տրաֆորդում» կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»- «Մանչեսթեր Սիթի» հանդիպման հաղթողը կդառնա Անգլիայի չեմպիոնի գլխավոր ֆավորիտը: Այս մասին հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Երկու թիմերն էլ շատ լավ են մեկնարկել առաջնությունում, և այս հանդիպումը երեք միավոր վաստակելու հնարավորությունից բացի ունի նաև մեծ հոգեբանական նշանակություն: Հաղթողը մեծ վստահություն ձեռք կբերի: Ես հաճույքով կդիտեմ այդ խաղը, որպեսզի ավելի լավ ծանոթանամ մրցակիցների թույլ և ուժեղ կողմերին»,- նշել է Վենգերը: