Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ հաջորդ իշխանական փոփոխությունը տեղի է ունենալու ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Սեյրան Օհանյանին հաջորդելու է գալիս Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
Այս առնչությմաբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ եթե Վիտալի Բալասանյանը լինի, փայլուն է, եթե նա չի, ապա աղետալի կարող է լինել մեզ համար, որովհետև ամեն մի փոփոխություն չէ, որ լավ կարող է անդրադառնալ մեր երկրի վրա:
«Մրից դուրս եկանք, մրջուրն ընկանք», այդ տարբերակը չպետք է լինի: Բանակի ուղեղը ոչ թե պաշտպանության նախարարն է, այլ գլխավոր շտաբի պետը»,-նշեց նա:
Քաղաքագետը նոր վարչապետի մասին ասաց. «Նոր վարչապետը պետք է նոր շունչ բերի մեր երկրի զարգացմանը, ինձ այդպես է թվում: Երրորդ հանրապետությունն անցյալ է դառնում: Անցյալ թուլացման, արտագաղթի, բարոյական չափորոշիչների կորստի, ինչ- որ մեր աչքի առաջ և մեր կյանքում կատարվեց: Պետք է, որ Կարեն Կարապետյանի ոտքը խերով լինի մեր ազգի համար, և չորրորդ իշխանություն հիմնադրվի, այնպես ինչպես ժամակին Կորեայում եղավ»:
Լևոն Շիրինյանի գնահատմամբ՝ հակառակ մեր ժողովրդի աշխատասիրության և համաշխարհային տարածվածության, դարձել ենք աշխարհի մեկուսացված և չզարգացող պետություններից մեկը:
«Կարծում եմ` Կարեն Կարապետյանը կըմբռնի այս ամենը, մանավանդ, որ կենսագրության մեջ գրված է, որ գերազանցիկ է սովորել: Նոր վարչապետը պետք է հասկանա, որ Հայաստանը պատերազմի կիզակետում է, որպեսզի թշնամին հարձակումներ չգործի, պետք է հզորացնի մեր երկիրը, ոտքի կանգնեցնի»,- հավելեց նա:
Լիդա Եղիազարյան