ՀՀ իշխանությունները հատուկ են վարչապետ ընտրել վերջին տարիներին Մոսկվայում ապրած մարդու. Մոդեստ Կոլերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը կարծում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրման հարցում Մոսկվան ոչ մի դերակատարում չի ունեցել: ArmLur.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Կարեն Կարապետյանին պետք չէ «Մոսկվայի  մարդ» անվանել:

«Չնայած ես վստահ եմ, որ Երևանում իշխանությունները հատուկ են վարչապետ նշանակում մի մարդու, ով վերջին մի քանի տարիներն ապրել է Մոսկվայում, որպեսզի իր պատասխանատվության մի մասը  դնի Մոսկվայի վրա», – նշեց նա:

Կոլերովի խոսքով` վարչապետի փոփոխությունը Երևանում տեղի ունեցած հուլիսյան դեպքերի տրամաբանական հետևանքն են, որի պատասխանատվությունը տրամաբանորեն պետք է կրի կառավարությունը: «Չէ որ Սերժ Սարգսյանը նշել էր ազգային վստահության կառավարության մասին և հենց սա նրա ծրագրով, պետք է  ավելի վստահություն առաջացնի», – եզրափակեց նա:




Լրահոս