
Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները Թուրքիայի արևելքում գտնվող Տունջելի նահանգի Խոզատ քաղաքում մեքենա են պայթեցրել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավոր են, փոխանցում է թուրքական Hurriyet պարբերականը:
Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել մեքենային ընթացի ժամանակ:
Ոստիկանությունը ահաբեկիչների վնասազերծման հարցով օպերացիա է սկսել: Դեպքի վայրում հավելյալ ուժեր և ռազմական ուղղաթիռներ են ուղարկվել: