Արա Աբրահամյանը խոստացել է գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոստացել էր կուսակցություն հիմնել եւ մասնակցել 2017 թվականի ԱԺ ընտրություններին: Սակայն ժամանակն անցավ, բայց կուսակցությունն այդպես էլ չստեղծվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արա Աբրահամյանը օրերս կրկին Հայաստանում է եղել:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ՌՀՄ նախագահի տեղակալ Արամ Գասպարի Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Արա Աբրահամյանը դեռ չի եկել, բայց խոստացել է գալ»:

Ըստ նրա՝ այդ այցելության հիմնական նպատակը լինելու է հոկտեմբերին կայանալիք տնտեսական ֆորումին մասնակցելը: Իսկ ինչ եղան Արա Աբրահամյանի` կուսակցություն ստեղծելու ծրագրեր, այս առնչությամբ Արամ Գասպարի Սարգսյանը չցանկացավ խոսել: «Դա իր խնդիրն է, դա ինքը Ձեզ կասի»,- պատասխանեց դեմկուսի նախագահը:




Լրահոս