Կիտրոնը վիտամին C-ի անսպառ աղբյուր է: Այս ցիտրուսային մրգի մեջ է մտնում նաև կալիում, որը խթանում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքը:
Կալիումը նպաստում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը և կարգավորում է արյան ճնշումը: Արդյունքում դու ստանում ես էներգիայի լիցք, մաքրում մաշկը, ստանում ուժեղ իմունիտետ և կենտրոնացած ուշադրություն:
Եթե անընդհատ ունենում եք խորխով հազ, ապա օգտագործեք աղով, պղպեղով և կիտրոնի հյութով համեմված հեղուկներ: Այս բաղադրիչները կօգնեն օրգանիզմին պայքարել վնասակար նյութերի դեմ և արագ ապաքինվել:
Շատ հաճախ աղջիկների մեծ մասի համար խնդիր է դառնում փխրուն և շուտ կոտրվող եղունգները, որոնց դեմ պայքարելու համար ևս կօգնեն աղն ու կիտրոնի հյութը:
Եթե ունեք սրտխառնոց, ապա կարող եք կրկին օգտվել լիմոնի և պղպեղի համադրությունից: