
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը կանչվել է Բաքու խորհրդակցությունների համար: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեսպանի կանչը համընկել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սառեցման հետ, որն առաջացել էր Washington Post պարբերականի քննադատող հրապարկումներից հետո:
Հոդվածում, մասնավորապես, առաջարկվել էր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարության դեմ: