
Համաշխարհային պրեմիերայից առաջ, որը տեղի կունենա վաղը` Տորոնտոյում, հրապարակվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ Քըրք Քըրքորյանի «Խոստումը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը:
Ֆիլմի ռեժիսորը Թերրի Ջորջն է, ով նոմինացված էր Օսկարի` որպես լավագույն ռեժիսոր` «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմի համար, սցենարի հեղինակը Ռոբին Սվայկորդն է:
«Խոստումը» ֆիլմը Օսկարի գլխավոր հավակնորդներից կդառնա՝ «2016թ. լավագույն գեղարվեսստական ֆիլմ» նոմինացիայում: