
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին պրիմիերայի երրորդ տուրում կարող է մասնակցել «Ալավես»-ի հետ հանդիպմանը։
Գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին ընդգրկել է թիմի հայտացուցակում: Մեսսին լիովին առողջ է ու պատրաստ է դաշտ դուրս գալուն։
Անդրե Գոմեշը, Ժերար Պիկեն ու Սերխի Ռոբերտոն բաց կթողնեն հանդիպումը։ Վնասվածք ունի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը։