Ինչպես տարբերել շպարի օրիգինալ միջոցները կեղծվածներից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ հայտնի և թանկարժեք կոսմետիկ միջոցները հաճախ կեղծվում են: Օգտագործել կասկածելի իրերը շատ վտանգավոր է, և պետք է սեփական առողջությունն ու մաշկը վեր դասել ցանկացած միջոցից: Լավագույն դեպքում արդյունքը սպասվածից շատ ավելի հեռու կլինի, իսկ վատագույն դեպքում կեղծված ապրանքը կվնասի մարդու առողջությանը:

Նմանատիպ գործոններից Ձեզզերծ պահելու համար հետևե’ք ստորև բերված խորհուրդներին:

Երբեք շպարի միջոցներ մի’ գնեք կասկածելի և անծանոթ վաճառականներից

17094615-collage-1473265044-650-f8ecfcfda4-1473313552

Որքան տրամաբանական հնչի այս խորհուրդը, դրան պետք է ականջալուր լինել: Չէ որ կասկածելի վաճառակետ կարող է լինել նաև խոշորագույն առևտրի կենտրոնը: Որպեսզի ազատեք Ձեզ անցանկալի անակնկալներից, արժե մուտք գործել կոսմետիկ միջոցի բրենդի պաշտոնական կայքէջ և ստուգել խանութների ցանկը, որտեղ վաճառվում է ցանկալի ապրանքը:

Շպարի միջոցներ վաճառողները հաճախ չեն դիմում եղչերի, այդուհանդերձ, զգուշացե’ք  զեղչերի հայտարարությունների հետևից գնալուց առաջ:

Դժվար թե, օրիգինալ ապրանքը 80% զեղչով վաճառվի: Եվ բարձր գինը ևս միշտ չէ, որ օրիգինալության մասին է խոսում: Վաճառողից թույլտվության փաստաթուղթը կամ սերտիֆիկատը խնդրեք, եթե հրաժարվեն այն Ձեզ տրամադրել, ապա գնումներ կատարել հաստատ չարժե:

Ուշադրություն դարձրեք փաթեթավորմանը

1

Կոպիտ խախտումը միանգամից աչք է զառնում: Սակայն հաճախ հանդիպում են լավ աշխատած կեղծիքներ, որոնք դժվար է տարբերել օրիգինալից: Այդ պատճառով էլ նախքան թանկարժեք իր գնելը, այցելեք արտադրողի պաշտոնական կայքէջ և ուսումնասիրեք, թե ինչպես է պատրաստվում Ձեզ հետաքրքրող ապրանքանիշը:

Կոսմետիկ միջոցի կեղծ լինելը կարող են մատնել այնպիսի դետալներ, ինչպես, օրինակ, տառատեսակների թեքվածությունն ու չափսերը, փաթեթավորման երանգավորումն ու չափը, անգամ, քաշը:

Իհարկե, կշռել շրթներկը կամ գունափոշինհ խանութում չի ստացվի, Սակայն եթե միջոցը գրառումներում առկա քաշի չափի համամետատ Ձեզ շատ թեթև է թվացել, ապա դա արդեն իսկ կասկածիքի տեղիք է տալիս:

Ստուգեք մակնշման կոդը, թողարկման թիվը և արտադրողի մասին տեղեկությունները

2

Կեղծ ապրանքանիշների մակնշման կոդերը կարող են չհամընկնել փաթեթավորման վրա նշված երկրի մակնշման թվերի հետ, իսկ թողարկման թիվը հաճախ ընդհանրապես բացակայում է: Ուշադրություն դարձրեք` նույն կոդը պետք է լինի և’ փաթեթավորման վրա, և’ միջոցի: Դրանից բացի, օրիգինալ տարբերակի վրա մանրամասն ներկայացվում է բաղադրությունը, իսկ հրահանգները հաճախ մի քանի լեզուներով էլինում: Եթե փաթեթավորման վրա առկա տեղեկությունները շատ սուղ են, ուրեմն` Ձեր առջև կեղծ ապրանք է:

Պարզեք` ինչ երանգներ կան իրականում

10

Կեղծ ապրանքներ արտադրողները սիրում են նոր երանգներ ստեղծել, և դրանց մակնշել գոյություն չունեցող անուններ և համարներ:

Գնահատե’ք շպարի միջոցի կառուցվածքն ու բուրմունքը

20

Օրիգինալն իր մեջ երբեք չի պարունակում ավելորդ գոյացություններ և անհարկի ու ավելորդ փայլ, մանավանդ երբ այն անփայլի անվան տակ է վաճառվում (матовое), իսկ հեղուկ միջոցներն ընդհանրապես չպետք է նստվածք ունենան, քսուկանման միջոցներն էլ չպետք է հոսեն և պարունակեն կողմնակի հավելումներ: Կեղծված շրթներկները կարելի է տարբերակել պարունակության հոսունության առկայությամբ, իսկ աչքի ոչ օրիգինալ սևաներկն առանձնացնելու համար հարկավոր է միայն նկատել ոչ միայն անդուր բուրմունքը և անհասկանալի կից արված գրառումը, այլև վրձինի ոչ սովորական լինելը:

Ուշադրություն դարձրեք կոսմետիկայի կիրառման համար նախատեսված վրձնին և սպունգին

01

Անգամ եթե փաթեթավորումն ու արտաքին տեսքը շատ նման լինեն օրիգինալին, այդուհանդերձ, շպարի միջոցի կեղծված լինելը կմատնեն վրձինները, սպունգները կամ խոզանակները: Նրանք կարող են տարբերվել չափսերով, ձևով  և գույնով:

010

Խնդրեք փորձանմուշը, որպեսզի գործնականում կարողանաք համոզվել միջոցի իսկության մեջ: Օրինակ, որակյալ երանգավորումները և ռումյանան չպետք է սահեն կամ բիծ թողնեն, շրթներկը պետք է հարթ նստի և չհոսի, իսկ աչքի օրիգինալ սևաներկը չպետք է իրար սոսնձի թարթիչները կամ պոկվելով ընկնի:




Լրահոս