
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
ArmLur.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ վարչության անդամ Լենա Նազարյանն իր ելույթում նշեց, որ Փաշինյանին առաջադրում են իշխանափոխության գործընթացն արագացնելու, Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուն նպաստելու նպատակով։ Այս պահին ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը: