
Ֆրանսիայի ոստիկանությունը 15-ամյա պատանու է ձերբակալել սեպտեմբերի 10-ին: Վերջինիս կասկածում են Փարիզում ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, պատանուն ձերբակալել են ֆրանսիական մայրաքաղաքի 12-րդ շրջանում գտնվող իր տանը: Ներկա պահին նա կալանքի տակ է գտնվում:
Հաղորդվում է նաև, որ նա կասկածվում ջիհադական ահաբեկիչ Ռաշիր Քասիմի հետ կապեր ունենալու մեջ: