«Ես չեմ հետևում «Քաղաքացիական պայմանագիր» միավորի քայլերին, տեղյակ չեմ` ով ում ինչ է առաջադրել»: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու որոշմանը` ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` միևնույն ժամանակ նկատելով, որ ցանկացած միավոր ինքն է որոշում իր օրակարգը. «Ես չեմ հետևում Ձեր նշած քաղաքական ուժի գործողություններին. դրանք իմ հետաքրքրություններից դուրս են: Այդուհանդերձ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում` ում առաջադրել վարչապետ, ում` Հռոմի պապ, ում` Դալայ Լամա»,- եզրափակեց պատգամավորը:
Իսկ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ գորոծողության մասին:
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշման մասին:
Լիդա Եղիազարյան