
Թուրքիան երկուշաբթի օրը պլանավորում է մարդասիրական օգնություն ուղարկել Հալեպ և սիրիական այլ քաղաքներ՝ կապված Սիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համաձայնագրերի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է Anadolu-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այսօր ՄԱԿ-ի հովանու ներքո համաձայնեցված միջանցքներով սնունդով, խաղալիքներով և հագուստով բեռնված մեքենաներ կուղևորվեն սիրիական Հալեպ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ մարդասիրական օգնություն կտրամադրվի նաև Ջերաբլուս և Ալ-Ռաի քաղաքներին: