Թուրքիան պահեց խոստումը․ փախստականների հոսքը նվազել է. Ցիպրաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիան պահել է փախստականների հարցում Եվրամիությանը տված խոստումը, գրում է Ermenihaber-ը։ Թուրքական «Haberturk» լրատվական կայքը հայտնում է, որ Հունաստանի վարչապետն այս մասին հայտարարել է Սալոնիկի 81-րդ տոնավաճառի ժամանակ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։

Ցիպրասը նշել է, որ Հունաստանի սահմանն օրական հատող 5000-ից ավել փախստականի փոխարեն այժմ Հունաստան է հասնում 50-60 փախստական։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն խոստացել էր, որ կընդունի Հունաստանում ապաստանած 33 հազար փախաստականի, այնինչ ընդունել է միայն 3000-ին։ Հունաստանի կառավարության ղեկավարը Եվրոպային հորդորել է արագացնել փախստականների ընդունման ընթացակարգը։

«Եվրոպան պիտի պահի իր տված խոստումը։ Պայմանագիրը (ԵՄ-Թուրքիայի փախստականների մասին պայմանագիր) միայն փախստականների հոսքը դադարեցնելու համար չէ, այն նաև ներառում է փախստականների համար իրավական ուղիների մշակումը»,- նկատել է Ցիպրասն՝ ընդգծելով, որ Թուրքիան Եվրոպայի կարիքն ունի, իսկ Եվրոպան՝ Թուրքիայի։




Լրահոս