
ՀՀ ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկն այնքան էլ հաճելի չի լինի պատգամավորների համար:
Հենց ԱԺ-ի մուտքի դիմաց նրանց են սպասելու «Սասնա ծռեր» խմբավորման անդամների աջակիցները: Ժամը 11:00-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվելու են Դեմիրճյան փողոցին հարող ԱԺ մուտքի մոտ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Սասնա ծռեր» խմբավորման աջակից, խմբավորման կալանավորված անդամ Սմբատ Բարսեղյանի եղբայրը՝ Վարազդատ Բարսեղյանը:
Ակցիայի նպատակն այն է, որ ևս մեկ անգամ հաստատվի այն, որ քաղաքացիները «Սասնա ծռերի» բարձրացրած պահանջները համարում են հանրության պահանջ: