Համացանցում հայտնվել է սեպտեմբերի 11-ին Մոսկվայում հարսանեկան ավտոշարասյան մասնակիցների կողմից բացված կրակի տեսագրությունը, փոխանցում է Gazeta.ru-ն:Համապատասխան տեսագրությունը հրապարակել է Մոսկվայի ոստիկանությունը:
Ականատեսներից մեկի կողմից նկարահանված տեսագրությունից երևում է, թե ինչպես է ավտոշարասյան շքեղ մեքենաներից մեկն առաջ շարժվում՝ տեղավորվելով երթևեկելի մասին ողջ երկայնքով: Այդ պահին կողքից ընթացքող մեքենայից կրակոցների ձայներ են հնչում:
Այդ սկանդալային դեպքի փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Կասկածյալին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում: