
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցում կարելի է առանձնացնել երկու շատ կարևոր մեսսիջ։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
«Առաջին անգամ է, որ ամերիկացի համանախագահը ռեալիստական է ասում, որ արագ չի կարող կոնֆլիկտը լուծվել։ Եվ համարձակ ասվեց, որ երկրների նախագահները քաղաքական կամք չունեն հարց լուծելու համար։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը դառնում է ռեալիստական», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան