
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի համար «Ալավես»-ի դեմ Իսպանիայի երրորդ տուրի հանդիպումը (1:2) 100-րդն էր կատալոնական ակումբում: Արդյունավետ գործողությունների (գոլ + գոլային փոխանցում) ցուցանիշով Լուիս Սուարեսը գերազանցել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Պորտուգալացին իսպանական ակումբում անցկացրած առաջին 100 հանդիպումներում վաստակել էր 124 միավոր (95 գոլ + 29 գոլային փոխանցում): Լուիս Սուարեսի ցուցանիշն է 131 միավոր (88 գոլ + 43 գոլային փոխանցում): Լուիս Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014-ին «Լիվերպուլից» 65 միլիոն ֆունտ ստերլինգով: